• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» 2-0 «Արսենալ» (տեսանյութ)

ChelseaՊրեմիեր Լիգայի 6-րդ տուրի առաջին և կենտրոնական խաղը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Արսենալին»։

Խաղն անցավ լարված պայքարում։ Սկզբունքայնությունն ազդեց ֆուտբոլիստների էմոցիաների վրա, ինչի պատճառով դեղին քարտերի պակաս չզգացվեց։ Իր ոչ ֆուտբոլային պահվածքով հերթական անգամ աչքի ընկավ Դիեգո Կոստան, ում սադրանքի պատճառով դաշտից հեռացվեց «Արսենալի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան։

Թվային առավելություն ստացած դաշտի տերերը երկրորդ խաղակեսի մեկնարկին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Կուրտ Զուման։ Ժոզե Մոուրինյոյի թիմը ևս մեկ գոլ խփեց խաղի վերջին րոպեին, սակայն ևս մեկ ֆուտբոլիստի առավելություն ստանալուց հետո։ Սանտի Կազորլայի հեռացումից 10 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Էդեն Ազարը։

Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 7 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։

Գոլեր․ Զումա՝ 53ր, Ազար՝ 90ր

Հեռացումներ․ Պաուլիստա՝ 45ր, Կազորլա՝ 79ր։

Հետաքրքիր փաստեր