• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեխ. «Այս «Չելսին» կարող է մտնել պատմության մեջ»

Chelsea fcԴարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ ներկայիս «Չելսին» մեծ պոտենցիալ ունի «կապույտների» պատմության մեծագույն թիմը դառնալու համար:

Մրցաշրջանի մեկնարկից անցել է արդեն չորս ամիս, սակայն Ժոզե Մոուրինյոյի սաներն ընդամենը մեկ պարտություն են կրել և այժմ միանձնյա գլխավորում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալացու թիմը դուրս է եկել նաև Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

Չեխի կարծիքով, ով այժմ համարվում է «Չելսիի» երկրորդ դարպասապահը, իրենց ներկայիս թիմը կարող է մտնել պատմության մեջ:

-Այս թիմը մեծ պոտենցիալ և վարպետություն ունի, որպեսզի դառնա «Չելսիի» պատմության լավագույն թիմը: Մենք փայլուն ենք հանդես գալիս, սակայն ես խորհուրդ եմ տալիս սպասել մրցաշրջանի ավարտին: Ի վերջո մենք դեռ ոչինչ չենք հաղթել:

Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ խաղերում հաղթել: Դժվար է ասել, թե քանի տիտղոս կնվաճենք, սակայն մենք առանջությունների մեջ որևէ մեկը երկրորդական չենք համարում և պայքարելու ենք յուրաքանչյուր խաղում,- ասել է Չեխը: Four Four Two

Հետաքրքիր փաստեր