• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիկո Ֆլորեսը շարք է վերադարձել

Չիկո Ֆլորես«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը շարք է վերադարձել և այժմ պատրաստ է մասնակցել «Տոտտենհեմի» հետ խաղին, որը տեղի կունենա այս շաբաթ՝ «Լիբերթի» մարզադաշտում:

Իսպանացի պաշտպանը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին 7 շաբաթը: Ֆլորեսը «կարապներին» չկարողացավ օգնել նաև Լիգայի գավաթի եզրափակչում:

Սակայն պաշտպանը արդեն սկսել է մարզումները և կարող է մասնակցել թիմի առաջիկա խաղին:

-Չիկոն լավ է մարզվում: Մեծ է հավանականությունը, որ նա կլինի մեկնարկային կազմում: Ամեն ինչ պարզ կլինի ուրբաթ օրը,- «Սուոնսիի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր