• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիչարիտոն ծնկի վնասվածք է ստացել

Խավիեր Էրնանդես«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը Մեքսիկայի հավաքականի վերջին ընկերական խաղի ժամանակ վնասել է աջ ծունկը:

25-ամյա Չիչարիտոն այդ վնասվածքը ստացել է Նիգերիայի հավաքականի դարպասապահ Վինսենտ Էնեյամայի հետ բախման ժամանակ: Խավիերը փոխարինվեց առաջին խաղակեսում և այժմ սպասում է իր բուժզննման արդյունքներին:

-Նրա մոտ կապտուկներ են, բայց չի բացառվում, որ ջլերի ձգում լինի: Նա ընդամենը ցավ է զգացել այդ հատվածում, և նախկինում ծնկի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Կապտուկը նրա ծնկի միջին հատվածում էր: Սպասենք և տեսնենք, թե ինչ խնդիր կա,- Մեքսիկայի հավաքականի բժիշկ Խոսե Գվադելուպե Վասկասի խոսքերն է մեջբերում ESPN-ը: