• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիչարիտո. «Վան Պերսի, առանց խաղընկերների դու ոչինչ ես»

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը պատասխանել է իր խաղընկեր Ռոբին վան Պերսիի քննադատություններին և վերջինիս խորհուրդ է տվել լինել շնորհակալ:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Օլիմպիակոսին» 2:0 հաշվով պարտվելուց հետո վան Պերսին հայտնեց, որ իր խաղընկերները խանգարում էին իրեն՝ խաղալով իր դիրքում:

Սակայն Էրնանդեսը կարծում է, որ ոչ մի ֆուտբոլիստ չի կարող իրեն թիմից վեր դասել:

-Առանց թիմակիցներիդ դու ֆուտբոլում ոչնչի չես հասնի: Պետք է միշտ շնորհակալ լինել,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Վան Պերսիի հայտարարությանը պատասխանել է նաև «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ջոննի Ջայլզը:

-Դա ուղղակի ցույց է տալիս, որ վան Պերսին հիմար է: Նա ասում է, որ ինքը մեղք չունի: Դե իհարկե, դա իր մեղքը չէ: Սակայն այն խաղում, որը ես եմ տեսել, նա ոչինչ չարեց և չէր էլ ձգտում անել,- ասել է Ջայլզը:

Հետաքրքիր փաստեր