• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պայեն ճանաչվել է Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստ, Պոչետինոն՝ լավագույն մարզիչ

Դիմիտրի ՊայեԼոնդոնի ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանկաները ստացել են «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն և «Տոտտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետնոին, որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավոգույն մարզիչ համապատասխանաբար։

Անգլիական ֆուտբոլում իր առաջին տարում Պայեն դարձել է յոթ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ «Վեստ Հեմն» այժմ պայքար է մղում Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելու համար։

Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Դիմիտրիի հետ մրցել են «Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլը, «Չելսիի» վինգեր Վիլլիանը, «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և Օդիոն Իգալոն «Ուոթֆորդից»։

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել 44-ամյա Պոչետինոն, ում թիմն անակնկալ կերպով այժմ երկրորդն է առաջնությունում և ընդամենը 3 միավորով է հետ առաջատար «Լեսթերից»։

Այս մրցանակի համար ներկայացված էին նաև Արսեն Վենգերը՝ «Արսենալից», Սլավեն Բիլիչը՝ «Վեստ Հեմից» և Կիկե Սանչես Ֆլորեսը՝ «Ուոթֆորդից»։

Հետաքրքիր փաստեր