• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաշտոնական․ Ամռանը Մատիպը կմիանա «Լիվերպուլին»

Ժոել Մատիպ«Շալկե-04»-ը պաշտոնապես հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կամերունցի պաշտպան Ժոել Մատիպն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կմիանա «Լիվերպուլին»։

«Կարմիրները» 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված էին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն տրանսֆերային արժեքի հարցում համաձայնության չեկան «Շալկեի» հետ։

-Ես միշտ ասել եմ, որ կա մեկ պատճառ, որի համար ես կլքեմ «Շալկեն»։ Դա միանգամայն նոր բան փորձելն է։ Այդ պատճառով ես երբեք չեմ մտածել Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Եվ չնայած որ այդ որոշումն ինձ հեշտությամբ չտրվեց, ես վստահ եմ, որ այժմ ճիշտ ժամանակն է իմ կարիերայում հաջորդ քայլն անելու համար,- ասել է Մատիպը։

Ավելացնենք, որ Մատիպը, ով Բունդեսլիգայում նորամուտը նշել է 18 տարեկան հասակում, կարող է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ կիսապաշտպանությունում։ Ժոելի անվան դիմաց կա ակումբային մակարդակում անցկացրած ավելի քան 200 խաղ, իսկ Կամերունի հավաքականում մասնակցել է 27 հանդիպման։

Հետաքրքիր փաստեր