• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաշտոնական. «Ռեալը» դադարեցնում է համագործակցությունը Մոուրինյոյի հետ

Ժոզե Մոուրինյո«Մադրիդի Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հայտնի է, Մոուրինյոն համարվում է «Չելսիի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածուն: Իսպանական գրանդից Մոուրինյոյի պաշտոնանկության լուրը ավելի է մեծացնում «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու նրա շանսերը:

-Ժոզե Մոուրինյոյի հետ խոսակցությունից հետո մենք որոշեցինք սպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Ե՛վ ակումբը, և՛ մարզիչը համաձայն են այն մտքի հետ, որ ժամանակն է եկել վերջ դնելու համագործակցությանը:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոուրինյոյին՝ իր կատարած աշխատանքի համար,- հայտնել է Պերեսը:

Ավելացնենք, որ Ռաֆայել Բենիտեսը «Չելսիում» ևս երկու խաղ ունի: Իսպանացի մասնագետը իր պարտականությունները կավարտի ԱՄՆ-ում անցկացվելիք ընկերական խաղերից հետո:

Հետաքրքիր փաստեր