• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաշտոնապես․ Լոնդոնի արևմուտքը գերմանական է

Գերմանացի ֆուտբոլային գեներալը Լոնդոնում է։

Չելսին հոյակապ մասնագետի է հրավիրել, տակտիկական իսկական էսթետի, բայց Տուխելը երբեք կամակատար չի եղել ու եթե Լոնդոնում մտածում են, թե Եվրոպայի լավագույն մասնագետներից են հրավիրել, ով գեղեցիկ ու ժամանակակից ֆուտբոլ է դավանում, ու, այսպես ասած սուսիկ-փուսիկ կանի իր գործը, ապա նրանք միայն առաջին մասով են մոտ իրականությանը։

Թոմաս Տուխելը Դորտմունդից ու Փարիզից հեռացել է մարզական տնօրենների հետ վիճաբանություններից հետո։ Այնպես որ, Մարինա Գրանովսկային և իր ղեկավար խմբին հանգիստ օրեր չեն սպասում։  Օրինակ ՊՍԺ-ում գերմանացի մասնագետը հեռացվեց մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ տարաձայնությունների հետևանքով, քանի որ բրազիլիացին ցանկացել է մարզումների ժամային փոփոխություններ անել։

Գերմանացի մասնագետը անուն է վաստակել Մայնցը մարզելու ընթացքում, ում օրոք ակումբը իր պատմության մեջ ամենաբարձր դիրքն է զբաղեցրել Բունդեսլիգայում։ Հասկանալու համար, թե ինչպիսի մարզիչ է Տուխելը նշեմ մի հատված․ Մայնցը մարզելու վերջին տարում՝ 2014-ին, թիմը մի խաղի ընթացքում կարող էր վեց անգամ, ՎԵՑ, տակտիակական դասավորություն փոխել։

«Ես ուզում եմ, որ իմ թիմը այնքան հիբրիդային լինի, որքան հնարավոր է, ես իմ հաճույքի համար չեմ պնդում մեր տակտիկակապես ճկուն լինելը, այլ մեր հաղթանակների»,- այն ժամանակ նշում էր Տուխելը։

Թոմաս Տուխելին իր նախկին ֆուտբոլիստները համեմատել են դիկտատորի հետ։ Պատմում են, որ մարզման ժամանակ նա հատուկ կտրում եմ մարզադաշտի անկյունները, որպեսը խաղացողները ստիպված ավելի ուղղահայաց խաղան, ստիոպւմ էր պաշտպաններին մարզվել թենիսի գնդակներով, որպեսզի կարողանան գնդակը ինչքան հնարավոր է մաքուր խլեն։ Ինչպես տեսնում ենք, Տուխելի հետ երբեք ձանձրալի չի լինում։ Չնայած այդ ամենին, նա միշտ կարողացել է հոյակապ մթնոլորտ ստեղծել հանդերձարանում։

«Ես ցանկանում եմ մարզել այնպիսի ակումբներ, որոնք գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում, օրինակ, Այաքսը, Բարսելոնան, Արսենալը թիմեր են, որոնք նախընտրում են էսթետիկական ֆուտբոլը, խոսքը միայն հաղթանակի մասին չէ, այլ նաև, թե ինչպես ես դու հաղթում»։

Գուցե նաև այս միտքն է հաշվի առել Ռոման Աբրամովիչը Տուխելին ընտրելիս, ամեն դեպքում Լոնդոնի արևմուտքում ձանձրալի հաստատ չի լինելու։

                                         Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր