• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաոլո Դի Կանիոն արմատական փոփոխություններ է խոստանում «Սանդերլենդում»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն վստահ է, որ թիմն ավելի ուժեղ կդարձնի հաջորդ մրցաշրջանի համար:

Դի Կանիոն, մարտին գլխավորելով «Սանդերլենդը», կարողացավ մի քանի կարևոր արդյունքի հասնել: Մինչդեռ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ թիմը դեռ չի ապահովել տեղը Պրեմիեր Լիգայում:

Այնուամենայնիվ, իտալացի մասնագետը վստահ է, որ կարող է իրավիճակը փոխել դեպի լավը:

-Սկզբի համար եկեք համոզվենք, որ մենք մնում ենք Պրեմիեր Լիգայում, իսկ դրանից հետո ես ամեն ինչ այստեղ կփոխեմ: Դա չի նշանակում, որ ես բոլորից կբաժանվեմ: Ոչ, ես կթողնեմ ճիշտ ֆուտբոլիստներին և ձեռք կբերեմ անհրաժեշտ խաղացողների:

Երբ ես տեղափոխվեցի, այստեղ մեռած մթնոլորտ էր: Ֆուտբոլիստները չէին շփվում միմյանց հետ, մտերիմ չէին: Լավ տղաներ են, սակայն բոլորն էլ բաժանվել էին փոքրիկ խմբերի: Եվ եթե մենք դուրս չմնանք, իսկական հրաշք կլինի,- հայտնել է Դի Կանիոն: Goal

Հետաքրքիր փաստեր