• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաոլո Դի Կանիո «Մենք չենք պայքարելու գոյատևման համար»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ իր թիմին սպասվում է ավելի հաջող մրցաշրջան, քան նախորդն էր:

Հիշեցնենք, որ Դի Կանիոյի ժամանումը Սանդերլենդ անցած մրցաշրջանի վերջում փրկեց «կատուներին» Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց: Նոր մրցաշրջանին պատրաստվելով` իտալացի մասնագետը չի թաքցնում, որ Պրեմիեր Լիգայում մնալու համար պայքարելն իր պլաններում չի մտնում:

-Ինձ պետք է մի փոքր փոխել մեր մտածելակերպը, քան այն, որը մենք ունեինք անցած տարի: Սակայն ես կարող եմ ասել, որ ինչ-որ բան շատ է փոխվել, և ես իսկապես կարծում եմ, որ մեզ լավ մրցաշրջան է սպասվում:

Մրցաշրջանի ընթացքում պլաններն ինքնին կարող են փոխվել, սակայն ես վստահ եմ, որ մենք ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնենք. մենք թիմում լավ ֆուտբոլիստներ ունենք և ավելի կենտրոնացած կխաղանք:

Դեռևս անցած մրցաշրջանում դուք տեսել եք, թե մենք ինչպես ենք փորձել խաղալ: Մենք ցանկանում ենք խաղի հստակ պլան ունենալ, մի բան, որը մեզ կառանձնացնի մնացած ակումբներից,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր