• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պատրիս Էվրան նոր պայմանագիր է ստորագրել «Յունայթեդի» հետ

Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան 12 ամսով երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ:

Նախորդ մրցաշրջանի մեկնարկին ստանձնելով «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ Դևիդ Մոյեսն իր անվստահությունը հայտնեց Էվրայի նկատմամբ՝ փորձելով նրան փոխարինել Լեյթոն Բեյնսով կամ Ֆաբիո Կոենտրաոյով:

Մամուլում լուրեր էին հայտնվել, որ Պատրիսը պատրաստ է հեռանալ «Օլդ Թրաֆորդից» և արդեն բանակցություններ է սկսել «Ինտերի» հետ: Սակայն Մոյեսի հեռանալուց հետո 33-ամյա ֆրանսիացին Մանչեսթերում մնալու ցանկություն է հայտնել:

Այսօր հայտնի դարձավ, որ Էվրան «Յունայթեդի» գույները կպաշտպանի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում:

Հետաքրքիր փաստեր