• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյուն դժգոհ է մրցավարների աշխատանքից

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն քննադատել է մրցավարական այն բրիգադին, որը երեկ դատեց Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Նյուքասլ»-«Մետալիստ» հանդիպումը:

«Սեյնտ Ջեյմս Պարկում» «կաչաղակները» 0:0 խաղացին ուկրաինական թիմի դեմ: Նման արդյունքի համար «Նյուքասլը» մեղադրում է մրցավարներին, որոնք չհաշվեցին Պապիս Սիսեի խփած երկու գոլերը:

Երկու դեպքում էլ եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, սակայն կրկնությունները հակառակն են ցույց տալիս: Հենց այս դրվագներին էլ Պարդյուն ամենաշատն է անդրադարձել մամլո ասուլիսի ժամանակ:

-Երկու գոլերն էլ ճիշտ էին: Կարող եմ հասկանալ, երբ մրցավարները սխալվում են մեկ անգամ, սակայն ոչ երկու…

Որպես կանոն՝ նման դեպքերում որոշումը կատարվում է հօգուտ հարձակվողի: Սա շատ դժվար է հասկանալ:

Նրանք («Մետալիստը») լավ թիմ են, սակայն նրանք այսօր լավագույնը չէին դաշտում,- հայտնել է Պարդյուն: ESPN

Հետաքրքիր փաստեր