• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյուն որակազրկվել է յոթ խաղով (տեսանյութ)

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն «Հալլ Սիթիի» կիսապաշտպան Դևիդ Մեյլերին գլխով հարվածելու համար որակազրկվել է 7 խաղով և տուգանվել 60 հզր ֆունտով:

Ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն խաղից հետո քննեց 52-ամյա ֆրանսիացու այդ արարքը և վերջինիս պատժեց: Պարդյուն արդեն ընդունել է իր մեղավորությունը և ներողություն է խնդրել Մեյլերից, իր ակումբից և երկրպագուներից:

Նշենք, որ 7 խաղերից առաջին երեքի ժամանակ Պարդյուն անգամ չպետք է գտնվի մարզադաշտում, իսկ մյուս չորսին կարող է հետևել տրիբունայից:

Ալանը տուգանվել է նաև 60 հզր ֆունտով: Մինչ այդ էլ «Նյուքասլն» իր մարզչին տուգանել էր 100 հզր ֆունտով: