• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյու. «Կաբայեն կխաղա շաբաթ օրը, եթե «Արսենալն» իր առաջարկը չբարելավի»

Յոհան Կաբայե«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն կխաղա շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ խաղում, եթե «Արսենալը» նրան գնելու համար նոր առաջարկ չներկայացնի:

«Զինագործների» 10 մլն ֆունտ առաջարկը ֆրանսիացուն ստիպել էին հրաժարվել Պրեմիեր Լիգայի երկու մեկնարկային հանդիպումներին մասնակցել: Սակայն, եթե «Արսենալը» չբարելավի իր առաջարկը, ապա Կաբայեն կվերադառնա խաղադաշտ:

-Եթե «Արսենալը» նոր առաջարկով չներկայանա, ապա Յոհան Կաբայեն կմասնակցի «Ֆուլհեմի» դեմ խաղին: Հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի, քանի որ վերջին օրերին նա ընդհանուր խմբի հետ է մարզվել:

Ես նրան արդեն ասել եմ, որ շաբաթ օրը նա խաղալու է: Եվ քանի դեռ «Արսենալի» կողմից նոր առաջարկ չի ներկայացվել, իրավիճակն առաջվա նման կլինի,- Պարդյուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Բացի այդ, մարզիչը հույս է հայտնել, որ «Նյուքասլի» երկրպագուները կներեն Կաբայեին իր վարքի համար և կշարունակեն նրան աջակցել, ինչպես առաջ: