• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյու. «Կարող էինք գնել Զախային, բայց որոշեցինք այդ գումարով գնել չորս ֆրանսիացու»

Ալան Պարդյու«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ իրենք հետաքրքրված էին «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային ծառայություններով: Ակումբը պատրաստ էր վճարել պահանջվող գումարը, սակայն Պարդյուն որոշեց ավելի արդյունավետ օգտագործել գումարը:

Անցած շաբաթ «կարմիր սատանաները» ավարտին հասցրեցին Զախայի տրանսֆերը: Ներառյալ բոնուսները Զախան «Մանչեսթեր Յունայթեդի» համար արժեցավ 15 մլն ֆունտ:

«Նյուքասլը» չցանկանալով երիտասարդ անգլիացու համար այդքան գումար վատնել, ձեռք բերեց ֆրանսիացիներ Մուսա Սիսոկոյին, Մապու-Յանգա Մբիվային, Յոան Գուֆրանին և Մասադիո Հայդարային:

-Մենք ֆրանսիացիներին ձեռք բերելու համար ծախսեցինք այնքան գումար, որ կարող էինք գնել Զախային: Ինձ դուր է գալիս նրա խաղը: Սակայն չէինք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ:

Նրա փոխարեն մենք չորս ֆուտբոլիստ գնեցինք: Այս պահին ավելի ճիշտ էր այդ տարբերակը,- ասել է Պարդյուն: Goal

Հետաքրքիր փաստեր