• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարլոր․ «Արսենալում» Վենգերին պետք է փոխարինի Վիեյրան կամ Անրին

«Արսենալի» լեգենդ Ռեյ Պարլորը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տալիս արդեն այժմ մտածել իրեն փոխարինող գտնելու մասին՝ այդ պաշտոնի համար առաջարկելով իր նախկին ակումբակիցներ Պատրիկ Վիեյրային և Թիերի Անրիին։

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Վենգերը երկու տարվա պայմանագիր ստորագրեց «զինագործների» հետ։ Այս պարագայում, «Արսենալը» հնարավոր է նոր մարզչի կարիք ունենա 2019 թվականին, և Պարլորն ունի իր հաշվարկները։

-«Արսենալի» փոխարեն ես այժմ կփնտրեի Վենգերին փոխարինող։ Այս խնդրով պետք է հիմա զբաղվել։

Գիտե՞ք, թե ում նշանակումը մի օր իդեալական կլինի․ Պատրիկ Վիեյրայի։ Նա մարզում է Նյու-Յորքում, սակայն այժմ նրան տեսնում են ոչ թե որպես «Արսենալի», այլ «Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզիչ։

Հետագայում հնարավոր է լինի Թիերի Անրիի նշանակումը։ Նա շատ խելացի մարդ է և լավ գիտի խաղացողներին։ Նա լավ կհամապատասխանի այդ գործին։

Կստանա՞ արդյոք հնարավորություն։ Ով գիտի։ Ես մշտապես կենտրոնացած եմ նախկին ֆուտբոլիստների վրա,֊ ասել է Պարլորը։ AskFans

Հետաքրքիր փաստեր