• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեդրոն «Լիվերպուլում» կարող է փոխարինել Ստերլինգին

PedroՌահիմ Ստերլինգին վաճառելու դեպքում «Լիվերպուլը», հնարավոր է, ուշադրությունն ուղղի դեպի «Բարսելոնայի» վինգեր Պեդրոն:

Վերջին շրջանում շատ է խոսվում, որ նոր պայմանագիր ստորագրելուց Ստերլինգի հրաժարվելն ամենևին էլ կապված չէ ֆինանսական խնդիրների հետ: Լուրերի համաձայն, Ռահիմը ցանկանում է մշտապես հանդես գալ Չեմպիոնների Լիգայում և խաղալ որպես կենտրոնական հարձակվող:

Իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ արդեն ամռանը «կարմիրները» հնարավոր է ստիպված լինեն վաճառել Ստերլինգին: Եթե դա կայանա, ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բրենդան Ռոջերսը պատրաստ է կրկին հետաքրքրվել իր տրանսֆերային վաղեմի նպատակ Պեդրոյով:

Խոսվում է, որ Պեդրոն հոգնել է լինել «Բարսելոնայի» հարձակվողական եռյակից որևէ մեկի փոխարինողի դերում: Բացի այդ, 27-ամյա իսպանացին ցանկանում է շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձ, ինչը 10 հզր-ով պակաս է նոր պայմանագրով Ստերլինգին առաջարկվող աշխատավարձից:

Եվ վերջապես, 50 մլն ֆունտ տրանսֆերային արժեք ունեցող Ստերլինգի վաճառքից ստացված գումարով Պեդրոյից բացի «Լիվերպուլը» կարող է այն համալրումներ ունենալ: