• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինին չի ցանկանում բաց թողնել Լեսկոտին

Ջոլեոն Լեսկոտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ հունվարին կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտին վաճառելը քիչ հավանական է:

«Քաղաքայինների» հետ Լեսկոտի պայմանագիրը կլրանա վեց ամսից և արդեն հիմա Ջոլեոնը ցանկանում է հստակեցնել իր ապագայի հետ կապված հարցերը:

Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է «Տոտտենհեմի» մասին, որը ցանկանում է վարձակալել անգլիացի պաշտպանին: Սակայն Պելեգրինին պատրաստ է ևս վեց ամիս թիմում պահել Լեսկոտին:

-Այս պահին քիչ հավանական է նրա հեռանալը: Լեսկոտը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նրա պայմանագիրը լրանալու է հունիսին: Այս պահին վարձակալության տարբերակները չենք քննարկում,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Goal-ը: