• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինի․ «Ագուերոն երրորդն է աշխարհում՝ Մեսսիից և Ռոնալդուից հետո»

Պելեգրինի Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին կարելի է դասել այնպիսի ֆուտբոլիստների շարքին, ինչպիսին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են:

Ագուերոն «Տոտտենհեմի» դեմ երեկվա խաղի հերոսներից մեկն էր, ով դարձավ դուբլի հեղինակ: «Սիթիի» վերջին 11 խաղերում Ագուերոն դարձել է 14 գոլի հեղինակ և այժմ գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:

Արժե նշել նաև, որ «Էթիֆադում» կայացած վերջին չորս խաղերում արգենտինացին երեք անգամ հեթ-տրիկ է ձևակերպել:

-Ագուերոն թոփ մակարդակի ֆուտբոլիստ է․ Մեսսիից և Ռոնալդուից հետո աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստը: Այն խաղը, որը մենք ենք խաղում, նրան շատ հարմար է: Իր վարպետության շնորհիվ նա կշարունակի գոլեր խփել,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր