• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինի. «Խաղի ելքը որոշեցին մրցավարները»

Դեմիկելիս Մեսսի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնային» 0:2 հաշվով պարտվելու համար մեղադրել է մրցավար Յունաս Էրիկսոնին:

«Քաղաքայիններն» առաջին խաղակեսում արժանի խաղ ցուցարդեցին, սակայն երկրորդ խաղակեսի սկզբին վերջին հույսի խախտման համար մնացին 10 ֆուտբոլիստներով և պատժվեցին 11 մետրանոցով:

11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին, իսկ խաղի վերջին րոպեին Դանի Ալվեսն ամրագրեց իր թիմի հաղթանակը՝ 0:2:

-Իհարկե, ես գոհ չեմ, և ոչ միայն 11 մետրանոցի և կարմիր քարտի պատճառով: Կարծում եմ՝ ողջ խաղի ընթացքում մենք չունեցանք անկողմնակալ մրցավար:

Նա որոշեց խաղի ելքը: Դեմիկելիսի խախտումից մի քանի վայրկյան առաջ Սերխիո Բուսկետսի կողմից խախտվել էր կանոնները Խեսուս Նավասի նկատմամբ: Մրցավարը երեք մետր հեռավորության վրա էր կանգնած, սակայն չսուլեց: Որից հետո Դեմիկելիսի դրվագն էր, որտեղ չկար 11 մետրանոց,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր