• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինի. «Չելսին» և «Լիվերպուլը» դեռ միավորներ կկորցնեն»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմի մրցակիցներ «Չելսին» և «Լիվերպուլը» դեռ միավորներ կկորցնեն:

Այս պահին «քաղաքայինները» «Լիվերպուլից» հետ են 3 միավորով, իսկ «Չելսիից» նրան բաժանում է 1 միավոր: Որպեսզի «Սիթին» միանա պայքարին, անհրաժեշտ է, որ մրցակիցները միավորներ կորցնեն:

-Ես վստահ եմ, որ նրանք դեռ միավորներ կկորցնեն: Ինչպես մենք վերջին խաղում միավոր կորցրեցինք, այնպես էլ նրանք սխալներ թույլ կտան:

Մենք դեռ խաղարկելու ենք 15 միավոր և հուսով ենք, որ կվաստակենք առավելագույնը և մրցաշրջանի ավարտին կտեսնենք, թե որ ակումբը կնվաճի տիտղոսը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Պելեգրինին: