• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխը կարող է տեղափոխվել ՊՍԺ

Պետր ՉեխԱյս ամռանը «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Ինչպես երևում է, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հնարավորություն տալ 22-ամյա Տիբո Կուրտուային:

Չեխը «Չելսիի» դարպասը պաշտպանում է մոտ մեկ տասնամյակ, երբ Լոնդոն եկավ «Ռենից»: Հավանական է, որ այժմ Պետրը կվերադառնա Ֆրանսիա:

talkSPORT-ի հաղորդմամբ, 32-ամյա Չեխի համար պայքարում գլխավոր ֆավորիտը ՊՍԺ-ն է: Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատրաստ է Պետրին առաջարկել իր թիմի առաջին համարը:

Ավելացնենք, որ Բլանը Չեխին այլընտրանք տեսնում է Ռոսե Ռեյնային՝ «Լիվերպուլից» և Ուգո Լյորիսին՝ «Տոտտենհեմից»: