• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխը տեղափոխվեց «Արսենալ»

Պետր Չեխ«Արսենալը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Պետր Չեխին ձեռք բերելու մասին, ով վերջին 11 տարվա ընթացքում պաշտպանում էր «Չելսիի» դարպասը:

Հենց Չեխի անձի հետ է կապված «ազնվականների» պատմության ամենահաջող շրջանը: Պետրը «Սթեմֆորդ Բրիջում» մասնակցել է ավելի քան 400 հանդիպման՝ հաղթելով մի շարք կարևոր թիմային մրցանակներ, այդ թվում Չեմպիոնների Լիգան և երեք անգամ Պրեմիեր Լիգան:

Սակայն մեկ տարի առաջ «Չելսիի» առաջին համարը դարձավ Տիբո Կուրտուան: Մեկ տարի անցկացնելով որպես երիտասարդ բելգիացուն փոխարինող՝ Պետրը որոշեց լքել ակումբը: «Արսենալն» ամենից հարմար տարբերակն էր 33-ամյա Չեխի կարիերայի շարունակության համար:

Գնահատելով Պետրի ավանդն ակումբի առջև՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն, այնուամենայնիվ, նրան թույլ տվեց ուժեղացնել իրենց մրցակիցներին: «Արսենալը» Չեխի համար վճարել է 10,9 մլն ֆունտ:

-Պետր Չեխն այն ֆուտբոլիստն է, ում խաղող երկար ժամանակ եմ հիանում, և ես ուրախ եմ, որ նա որոշեց միանալ մեզ: Երկար տարիներ նա ապացուցել է, որ աշխարհի լավագույն դարպասապահներից է,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր