• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխի համար մրցաշրջանն ավարտված է

Պետր Չեխ«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը ուսի վնասվածքի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ դուրս չի գա: Մրցաշրջանի մնացած հատվածում կարող է բացակայել նաև «կապույտների» պաշտպան Ջոն Թերրին:

Երկու ֆուտբոլիստներն էլ այդ վնասվածքները ստացել են «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում: Չեխը խաղի 18-րդ րոպեին բախվեց դարպասաձողին և ստիպված փոխարինվեց: Ինչպես հայտնում է AS պարբերականը, իսպանացի բժիշկները Պետրի մոտ ախտորոշել են ուսի հոդախախտում: Այս պարագայում, մրցաշրջանի մնացած խաղերում «Չելսիի» դարպասը կպաշտպանի Մարկ Շվարցերը:

Ինչ վերաբերվում է Թերրիին, ապա նրա մոտ կոճի վնասվածք է: Միակ խաղը, որին «ազնվականների» ավագը տեսականորեն կարող է մասնակցել, դա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է, որը կկայանա մայիսի 24-ին:

-Պետր Չեխի համար մրցաշրջանն ավարտված է: Տեխնիկական մանրամասների մասին ինձ մի հարցրեք: Իսկ Ջոնի համար պետք է հասնենք եզրափակիչ, որ նա կարողանա միանալ մեզ,- ասել է Ժոզե Մոուրինյոն: Sky Sports

Հետաքրքիր փաստեր