• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեր Մերտեզակերը և Տոմաշ Ռոսիցկին նոր պայմանագրեր են ստորագրել

Պեր Մերտեզակեր Տոմաշ Ռոսիցկի«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին նոր պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա Մերտեզակերը «Արսենալում» է 2011թ-ի օգոստոսից, երբ տեղափոխվեց Բրեմենի «Վերդերից»: Ընթացիկ մրցաշրջանում Պերն իր 100-րդ խաղն ացնկացրեց լոնդոնյան ակումբում:

Իսկ ահա 33-ամյա Ռոսիցկիի համար այս մրցաշրջանը 8-րդն է «Արսենալում»: Այժմ փորձառու չեխի անվան դիմաց «Արսենալում» անցկացրած 209 խաղ կա: Տոմաշի նախորդ պայմանագիրը կլրանար այս մրցաշրջանի ավարտին:

Նոր պայմանագրով Մերտեզակերն «Արսենալում» կխաղա մինչև 2017թ-ը, իսկ Ռոսիցկին՝ 2015թ-ի ամառը:

-Այս ֆուտբոլիստները տիրապետում են բացառիկ վարպետության և փորձի: Բարձր մակարդակով հանդես գալը խոսում է նրանց որակների մասին: Այս նորությունը շատ կարևոր էր մեզ համար,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հետաքրքիր փաստեր