• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պիենարը վստահ է, որ Ֆելայնին ձմռանը չի հեռանա «Էվերթոնից»

Պիենար և Ֆելայնի«Էվերթոնի» հարավաֆրիկացի կիսապաշտպան Սթիվեն Պիենարը կարծում է, որ իր թիմակից Մարուան Ֆելայնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի լքի «Գուդիսոն Պարկը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելայնին դարձավ «Էվերթոնի» առաջատար խաղացողը՝ խփելով 8 գնդակ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ խոսվում է նրա տեղափոխվելու մասին: Սակայն Պիենարը հավատում է, որ Ֆելայնին կմնա «Էվերթոնում» մինչև մրցաշրջանի ավարտը:

-Այժմ նա լավ է հանդես գալիս և շարունակում է գոլեր խփել: Չեմ կարծում, որ նա ուզում է հեռանալ: Նա բավականին խելացի է, որպեսզի չգնա այդ քայլին:

Ամեն դեպքում նա է միակ որոշողը: Եթե մի օր որոշի հեռանալ, ապա մենք նրան ամենալավը կմաղթենք, սակայն ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս հունվարին,- Պիենարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հետաքրքիր փաստեր