• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պիտեր Օդեմվինգիեն վարձավճարով կտեղափոխվի «Կրիստալ Փելես»

Պիտեր Օդեմվինգիե«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է իր հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին վարձավճարով հանձնել «Կրիստալ Փելեսին» մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Օդեմվինգիեն չի վայելում իր մարզչական շտաբի, ղեկավարության և երկրպագուների սերն ու հարգանքը այն բանից հետո, երբ ամեն գնով փորձում էր հեռանալ «Հոթորնսից» հանուն «Քուինս Պարկ Ռեյնջերսի»:

31-ամյա նիգերիացու տրանսֆերը «ՔՊՌ» այդպես էլ տեղի չունեցավ: Վերադառնալով ակումբի տրամադրության տակ՝ Օդեմվինգիեն տուգանվեց և զրկվեց թիմի հետ մարզվելուց:

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականն իր էքսկլյուզիվ հոդվածում, «Վեստ Բրոմվիչը» մտադիր է վարձավճարով հանձնել Պիտերին Չեմպիոնշիփում հանդես եկող «Կրիստալ Փելեսին», որն այնուհետև պատրաստ կլինի գնելու ֆուտբոլիստին Պրեմիեր Լիգա դուրս գալու դեպքում: