• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պիտեր Օդեմվինգիե. «Վստահ էի, որ «ՔՊՌ»-ն ու «Վեստ Բրոմվիչը» համաձայնության են եկել իմ տրանսֆերի շուրջ»

Պիտեր Օդեմվինգիե«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն մեկնաբանել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու հետ կապված իրավիճակը:

-Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ինձ գրավոր թույլ չի տվել վարել բանակցություններ «ՔՊՌ»-ի հետ: Բայց երբ դու ջենտլմենի պես ես վարվում, համաձայնության գալը դժվար չի լինում:

Առավոտվանից ես պետք է մարզման լինեի: Երբ այն ավարտվեց, ինձ հասկացրին, որ տրանսֆերի բոլոր մանրամասները հարթվել են, այնպես որ ես հրաժեշտ տվի բոլորին: Վստահ էի, որ ակումբները համաձայնության են եկել:

Մինչև Լոնդոն 2 ժամ է, և ես գիտեի, որ պետք է այնտեղ հասնեմ, քանի որ գործարքը 90 տոկոսով պատրաստ էր: Իսկ հետո ամեն ինչ հանկարծ խզվեց,- ասել է Օդեմվինգիեն:

Հիշեցնենք, որ երեկ Օդեմվինգիեն լուսանկարվել էր «Լոֆտուս Ռոուդի» մոտ:

«Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Պիսը հայտնել էր ավելի վաղ, որ ակումբը գրավոր թույլ չի տվել ֆուտբոլիստին բանակցել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ: Sky Sports

Հետաքրքիր փաստեր