• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոլ Լամբերտը ցանկանում է հետաձգել «Յունայթեդի» թագադրումը

Պոլ Լամբերտ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հույս ունի, որ այսօր կայանալիք խաղում իր թիմը կկարողանա փչացնել «Մանչեսթեր Յունայթեդի» տոնը:

Եթե այսօր երեկոյան «Յունայթեդը» հաղթի «Օլդ Թրաֆորդում», ապա մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ կնվաճի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը: Շատերն արդեն հիմա սկսում են շնորհավորել «մանկունյանցիներին»:

Միևնույն ժամանակ «Վիլլան» շարունակում է պայքարել առաջնությունում տեղն ապահովելու համար, և յուրաքանչյուր խաղ նրանց համար հավասար է գավաթային եզրափակչի: Լամբերտը շարունակում է հուսալ, որ կվաստակի այդքան թանկ միավորներն ապագա չեմպիոնի մարզադաշտում:

-Տոնական մթնոլորտը կարող է օգնել մեզ: Այսպես ասեմ. չեմ ցանկանում, որ նրանք հաղթեն, քանի որ ցանկանում եմ, որ մենք փորձենք հաղթել այդ խաղում:

Մինչ այդ մենք այնքան էլ շատ վատ չենք խաղացել, լավ մարզավիճակում ենք գտնվում: Չնայած որ մեզանից ոչ մեկը ոչինչ չի ակնկալում, մենք մեկնում ենք այնտեղ հաղթելու համար,- հայտնել է մասնագետը: The Independent

Հետաքրքիր փաստեր