• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոլ Լամբերտ. «Այժմ պետք է հաղթել «Սանդերլենդին»

Փոլ Լամբերտ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը իրենց թիմին չի թողնում այլ բան, քան հաղթել «Սանդերլենդին»:

Երկուշաբթի երեկոյան «վիլլացիները» երեք միավոր նվիրեցին «Մանչեսթեր Յունայթեդին», ինչն էլ «մանկունյանցիների» համար բավարար եղավ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

Չնայած պարտությանը, Լամբերտը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից և այժմ հուսով է, որ կկարողանան հաղթել իրենց հիմնական մրցակից «Սանդերլենդին»:

-Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում: «Սանդերլենդը» հիմա լավ վիճակում է, սակայն դա լավ հնարավորություն է մեզ համար: Մենք խաղալու ենք տանը: Մենք գիտենք՝ ինչ պետք է անել:

Շատ կարևոր էր, որ այսօր մենք չքանդվեցինք, ինչպես եղավ «Սթեմֆորդ Բրիջում» (8:0): Երբ խփվեց երրորդ գնդակը, ես մտածեցի, թե գիշերը երկար է լինելու, սակայն մեր ֆուտբոլիստները շարունակեցին պայքարել:

Մենք ունեցանք մի քանի լավ պահեր և կարողացանք վտանգ ստեղծել: Ես կարծում եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը շատ փոփոխություն կլինի: Հիմա կարևոր է, որ հաղթենք «Սանդերլենդին»,- Լամբերտի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր