• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն Լալանային համեմատել է Ինիեստայի և Չավիի հետ

Ադամ Լալանա«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր թիմի ավագ Ադամ Լալանային համեմատել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպաններ Անդրես Ինիեստայի և Չավիի հետ, որոնք աշխարհի չեմպիոններ են:

Լալանան, ինչպես նաև ակումբում իր թիմակիցներ Լյուկ Շոուն, Ռիկի Լամբերտը և Ջեյ Ռոդրիգեսը բարձր մակարդակով են անցկացնում այս մրցաշրջանը և Անգլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելու լավ շանսեր ունեն: «Նյուքասլի» դեմ նախորդ տուրի խաղում (4:0) 25-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ արժանանալով Պոչետինոյի գովեստին:

-Չկա մեկ այլ անգլիացի ֆուտբոլիստ, ինչպիսին Ադամն է: Նա հատուկ է: Ես նրան միշտ ասել եմ, որ նա իսպանացի ֆուտբոլիստին բնորոշ խաղաոճ ունի: Նա նման է Ինիեստային, Չավիին, Ֆաբրեգասին,- ասել է Պոչետինոն: Daily Mirror