• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն «Սաութհեմպտոնի» նոր գլխավոր մարզիչն է

Մաուրիսիո Պոչետինո«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսը ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այսօրվանից թիմը գլխավորելու է «Էսպանյոլի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

-Ընտրել ենք Պոչետինոյին, քանի որ նա կարող է իրականացնել մեր երկարամյա ծրագրերն ու նպատակները: Ընդունում ենք, որ Էդկինսը մեծ դերակատարում է ունեցել թիմի կառուցման մեջ, սակայն երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար փոփոխություններ էին հարկավոր:

Պոչետինոյին հարգում են: «Էսպանյոլում» աշխատելու տարիներին նա ստեղծել է լավ մարտավարություն,- հայտնել է ակումբի նախագահ Նիկոլա Կորտեզեն:

Ավելացնենք, որ «Սաութհեմպտոնն» այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում: Թիմը 22 խաղից հետո ունի 22 միավոր: