• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն և Ֆորսթերը փետրվար ամսվա լավագույններն են

Mauricio-Pochettino«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և «Սաութհեմպտոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար։

Նախորդ ամսվա ընթացքում Պոչետինոյի սաները Պրեմիեր Լիգայի 4 խաղում տարան 4 հաղթանակ և կարողացան առաջատարի նկատմամբ միավորների տարբերությունը հասցնել 2-ի։

Մաուրիսիոյի համար սա 2013թ-ին Անգլիա տեղափոխվելուց հետո արդեն երրորդ նմանատիպ մրցանակն էր։ Արգենտինացի մասնագետը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ հեռանկար ունեցող մարզիչներից մեկը։

ForesterՓետրվարը պակաս հաջող չէր նաև «Սաութհեմպտոնի», հատկապես նրանց 27-ամյա դարպասապահ Ֆորսթերի համար։ Վնասվածքից ապաքինվելուց հետո Ֆորսթերը բարձր մակարդակով հանդիպումներ անցկացրեց և նախորդ ամսվա 4 խաղում ոչ մի գոլ բաց չթողեց։

Անգլիացու համար բենեֆիսային դարձավ «Արսենալի» դեմ խաղը, որում նա 10 հարված հետ մղեց՝ սահմանելով ընթացիկ մրցաշրջանի ռեկորդ։