• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՊՍԺ-ի նշանառության տակ են հայտնվել Կաբայեն, Մատան և Ազարը

Խուան Մատա Յոհան ԿաբայեԻնչպես հաղորդում է ֆրանսիական L’Equipe պարբերականը, ՊՍԺ-ն հունվարին կփորձի գնել Պրեմիեր Լիգայի երեք ֆուտբոլիստների՝ Յոհան Կաբայեին՝ «Նյուքասլից», Խուան Մատային և Էդեն Ազարին՝ «Չելսիից»:

Ֆրանսիական գրանդի տրանսֆերային ցուցակի առաջին տեղում Կաբայեն է, ով ամռանը շատ մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն: 27-ամյա ֆրանսիացու փայլուն խաղի շնորհիվ այժմ «կաչաղակները» Պրեմիեր Լիգայի առաջատարների թվում են:

ՊՍԺ-ն ցանկանում է գնել նաև Մատային, ով Մոուրինյոյի գալուց հետո դարձել է պահեստայինների ֆուտբոլիստ: Նա մրցակցությունում իր տեղը զիջում է բրազիլիացի Օսկարին, սակայն «Արսենալի» դեմ վերջին խաղում՝ անգամ Օսկարի բացակայության պայմաններում նա տեղ չգտավ հիմնական կազմում:

Տրանսֆերային ցուցակում է նաև Էդեն Ազարը, ով Լիգա 1-ում հանդես գալու փորձ ունի: Սակայն Ազարի տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ Մոուրինյոն թանկ է գնահատում բելգիացի կիսապաշտպանին:

Հետաքրքիր փաստեր