• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն բանակցություններ է սկսել Էշլի Քոուլի հետ

Էշլի Քոուլ և Կառլո ԱնչելոտիՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բանակցություններ է սկսել «Չելսի»-ի ձախ պաշտպան Էշլի Քոուլի տեղափոխության համար: Այս տարի լրանում է պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբում: Քոուլը ցանկություն ունի մնալ «Չելսի»-ում, սակայն, հաշվի առնելով թիմը երիտասարդացնելու քաղաքականությունը, նրան կառաջարկեն 12 ամսվա պայմանագիր:

Ինչպես հայտնում է Le 10 Sport-ը, եթե առաջ պարզապես կար հետաքրքրություն, ապա այժմ սկսվել է բանակցությունների փուլը:

-«ՊՍԺ»-ի առաջարկը Քոուլի համար գայթակղիչ կլինի, ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով, – ասել է «Արսենալ»-ի նախկին խաղացող Ռոբեր Պիրեսը:

Ավելացնենք, որ պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլ»-ի հետ խաղը: Պաշտպանությունում նրա տեղը կզբաղեցնի երիտասարդ Ռայան Բերտրանդը, ում հետ «Չելսի»-ում մեծ հույսեր են կապում: