• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն պատրաստվում է հունվարին առաջարկ անել Մատայի համար

Խուան ՄատաԻնչպես հաղորդում է The Telegraph-ը, Պարի Սեն-Ժերմենը հունվարին կփորձի գնել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատային:

«Կապույտների» վերջին երկու մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում տեղ չգտավ հիմնական կազմում: Ի պատասխան քննադատություններին, Մոուրինյոն կոչ արեց, որ Մատան, եթե ցանկանում է մնալ ակումբում, ապա պետք է հարմարվի իր խաղաոճին:

Եվ չնայած, որ վերջին հանդիպումներում Մատան դաշտ է դուրս գալիս մեկնարկայից րոպեներից, սակայն նա այլևս «Չելսիի» համար առանցքային խաղացող չէ:

Հաղորդվում է, որ «ՊՍԺ»-ն Մատայի ծառայություններով դեռ ամռանն էր հետաքրքրվում և մեծ էր հավանականությունը, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը Խուանը կտեղափոխվի փարիզյան ակումբ: Սակայն ֆրանսիացիներն իրենց նպատակին հասնելու համար պետք է սպասեն մինչև հաջորդ տրանսֆերային պատուհանը:

Հետաքրքիր փաստեր