• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել Յանուզային

Ադնան ՅանուզայՖրանսիական Le Perisen պարբերականը հաղորդում է, որ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով, ամենայան հավանականությամբ, հունվարին հասանելի կլինի վարձակալության համար:

Յանուզայով ֆրանսիական ակումբը հետաքրքրված էր դեռ նախորդ մրցաշրջանում, երբ Ադնանը նոր պայմանագիր չէր ստորագրել «կարմիր սատանաների» հետ: Ինչպես երևում է, ՊՍԺ-ն պատրաստվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարել:

ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով Լորան Բլանի թիմը չի կարողանա ֆուտբոլիստներ գնել, ուստի նրանք դիտարկում են վարձակալության տարբերակները: Փարիզ տեղափոխվելու դեպքում 19-ամյա բելգիացին հնարավորություն կունենա խաղալու Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև պայքարելու Լիգա 1-ի չեմպիոնության համար, որտեղ այժմ ՊՍԺ-ն երկրորդ հորիզոնականում է:

Ադնանի համար ՊՍԺ-ի հետ կարող են պայքարի մեջ մտնել «Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը»: