• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում «Ֆուլհեմը» կհեռացնի Մագատին

Ֆելիքս ՄագատԸնթացիկ մրցաշրջանի արդյունքում Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում «Ֆուլհեմը» կհեռացնի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Մագատի գլխավորությամբ «Ֆուլհեմը» 6 խաղում վաստակել է ընդամենը 4 միավոր և, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում: Բացի այդ, «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Մագատի չափից դուրս խիստ պահանջներից և մարզումների մեթոդից:

Եվ չնայած, որ «Բավարիայի» նախկին մարզիչը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում պատրաստ է մնալ «Քրեյվն Քոթեջում», ակումբը պատրաստվում է նրան փոխարինել Ալան Կերբիշլիով, ով հունվարին հեռացվեց ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնից:

Ավելացնենք, որ մրցաշրջանի մնացած հատվածում լոնդոնցիներին չի կարողանա օգնել Կոստաս Միտրողլուն: Կոստասը, ում հունվարին «Ֆուլհեմը» «Օլիմպիակոսից» գնեց 12 մլն ֆունտով, ծնկի վնասվածքից ապաքինվելու համար մեկնել է Իտալիա:

Հետաքրքիր փաստեր