• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի չորս ակումբներ հետաքրքրված են Օդեմվինգիեի ծառայություններով

Պիտեր ՕդեմվինգիեՊրեմիեր Լիգայի չորս ակումբներ միանգամից հետաքրքրված են «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի ծառայություններով:

Մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության հետ անհանգիստ հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տա Օդեմվինգիեին սկսել իր կարիերան «Հոթորնսում» մաքուր էջից: Ավելի հավանական է Պիտերի` ակումբից հեռանալու տարբերակն այս ամառ:

Տարբեր տեղեկությունների համաձայն, 31-ամյա նիգերիացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը»: Սակայն Օդեմվինգիեի օգնությամբ իրենց շարքերն են ցանկանում ուժեղացնել նաև «Վեստ Հեմը», «Հալլ Սիթին», «Սանդերլենդը» և «Ֆուլհեմը»:

Հավելենք, որ Պիտերի գործող պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ ավարտվում է մեկ տարի հետո: Ակնկալվում է, որ «Հոթորնսի» ակումբը 1.5 մլն ֆունտի դիմաց բաց կթողնի ֆուտբոլիստին:

Հետաքրքիր փաստեր