• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի չորս ակումբներ ցանկանում են վարձակալել Վիդրային

Մաթեյ ՎիդրաՊրեմիեր Լիգայի միանգամից չորս ակումբներ Մաթեյ Վիդրային վարձակալելու համար հարցում են արել «Ուդինեզեյին»:

Երիտասարդ չեխ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հաջող հանդես եկավ «Ուոտֆորդում»՝ դառնալով Չեմպիոնփիշի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Շնորհիվ Վիդրայի փայլուն խաղի «Ուոթֆորդը» շատ մոտ էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն:

Պատահական չէ, որ տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ավելի լուրջ ակումբներ, քան «Ուոտֆորդն» է: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Մաթեյին ցանկանում են վարձակալել «Վեստ Բրոմվիչը», «Վեստ Հեմը», «Սուոնսի Սիթին» և «Սանդերլենդը»: Բացի դա, հայտնի է, որ Վիդրային գնելու «Վերդերի» առաջարկը մերժվել է:

-Այս պահին մենք Պրեմիեր Լիգայի չորս ակումբից վարձակալության առաջարկ ունենք. «Վեստ Բրոմվիչ», «Վեստ Հեմ», «Սուոնսի Սիթի» և «Սանդերլենդ»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Անդրեյ Հովանեցը: