• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրին ընդառաջ

PLՊրեմիեր Լիգայի 2-րդ տուրից առաջ փորձենք հասկանալ, թե ի՞նչ ինտրիգներ են մեզ սպասվում այդ խաղերում:

«Աստոն Վիլլա» – «Մանչեսթեր Յունայթեդ», 14.08.15 22:45, «Վիլլա Պարկ»

Պրեմիեր Լիգայի 2015-2016 մրցաշրջանի երկրորդ տուրը մեկնարկում է այս հանդիպումով: Բավականին հետաքրքիր խաղ է մեզ սպասվում, քանի որ երկու թիմերի կազմերում էլ կան մեծ թվով նորեկներ: Երկու թիմերն էլ հաղթել են 1-ին տուրում` նույն 1:0 հաշվով, «Աստոն Վիլլան»` «Բորնմուտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` «Տոտտենհեմին»: Այս խաղի հետ կապված ամենահետաքրքիր նորությունն այն է, որ Դավիդ Դե Խեան արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի հայտվում թիմի հայտացուցակում: Այդպիսի որոշում է կայացրել Լուի վան Գալը: Կանխատեսում ենք բաց և հարձակողական ֆուտբոլ: Թիմ Շերվուդն այնքան էլ պաշտպանողական ֆուտբոլի կողմնակից չէ:

Կանխատեսում` Երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Սաութհեմպտոն» – «Էվերթոն», 15.08.15 15:45, «Սեյնթ Մերիս»

Նախորդ տուրում այս երկու թիմերն էլ իրենց խաղերն ավարտել են միևնույն 2:2 հաշվով: Դեռևս հարցականի տակ է «Սաութհեմպտոնի» նորեկ Յորդի Կլասիի մասնակցությունը: Ի տարբերություն «Էվերթոնի», «Սաութհեմպտոնի» խաղն առաջին տուրում ավելի տպավորիչ էր:

Կանխատեսում` «Սաութհեմպտոնի» հաղթանակ։

«Սանդերլենդ» – «Նորվիչ Սիթի», 15.08.15 18:00, «Ստեթիում օֆ Լայթ»

Նախորդ տուրի անհաջողակները: Երկու թիմերն էլ պարտվեցին իրենց խաղերում` մրցակիցներին զիջելով երկու գնդակի առավելությամբ: Եթե հաշվի առնենք, որ «Նորվիչի» գլխավոր մարզիչ Ալեքս Նիլի համար դա ինչ որ տեղ ընդունելի է (Ալեքս Նիլը համարվում է Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը` 34 տարեկան), ապա փորձառու Դիկ Ադվոկատի համար խաղի այդպիսի ելքն ուղղակի աններելի է:

Կանխատեսում` «Սանդերլենդի» հաղթանակ:

«Սուոնսի» – «Նյուքասլ», 15.08.15 18:00, «Լիբերթի Ստեդիում»

Այս երկու թիմերը ևս նախորդ տուրում գոլառատ հանդիպումներ անցկացրին: Հատկանշական է այն հանգամանքը, որ թե՛ «Սուոնսիի», և թե՛ «Նյուքասլի» աստղային նորեկներ Անդրե Այուն և Ջորջինո Վեյնալդումը դարձան գոլի հեղինակ: Հետաքրքիր կլինի նաև հետևել «Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենի աշխատանքին:

Կանխատեսում` «Սուոնսին» չի պարտվի։

«Տոտտենհեմ» – «Ստոկ Սիթի», 15.08.15 18:00, «Ուայթ Հարթ Լեյն»

Նորից նույն հաշվով պարտություններ նախորդ տուրում: Բայց համեմատած «Տոտտենհեմի», «Ստոկ Սիթին» ավելի գեղեցիկ, հետաքրքիր և դիտարժան խաղ ցուցադրեց: Բացի դրանից թիմը պատմության մեջ ռեկորդային գումարով գնեց Ջերդան Շաքիրիին:

Կանխատեսում` «Ստոկ Սիթիի» հաղթանակ։

«Ուոթֆորդ» – «Վեստ Բրոմվիչ», 15.08.15 18:00, «Վիկարիջ Ռոուդ»

Նորեկների մեջ ամենալավ տպավորությունը թողեց «Ուոթֆորդը»: Խաղալով մրցակցի հարկի տակ՝ կարողացավ «Էվերթոնից» միավորներ խլել: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

«Վեստ Բրոմվիչը» ձախողվեց նախորդ տուրում, բայց այս թիմի երկրպագուներն ունեն ուրախանալու պատճառ` թիմը ռեկորդային գումարով գնեց Սալոմոն Ռոնդոնին և այս խաղից սկսված վենեսուելացի հարձակվողը կկարողանա օգնել իր նոր թիմին:

Կանխատեսում` «Վեստ Բրոմվիչ» հաղթանակ։

«Վեստ Հեմ» – «Լեսթեր Սիթի», 15.08.15 18:00 ,«Ապտոն Պարկ»

Կլաուդիո Ռանիերիի վերադարձը Պրեմիեր Լիգա նշանավորվեց «Լեսթերի» հաղթանակով: Թիմը խաղում էր այնպես, կարծես նախորդ մրցաշրջանը չէր վերջացել, իսկ իրենք էլ պայքարում էին առաջնությունում մնալու համար:

Առաջին տուրում Սլավեն Բիլիչի թիմի խաղին արդեն անդրադարձել ենք։

Այս դիմակայությունում կա ևս մի հետաքրքություն: Ռանիերին անցած խաղից հետո հայտնել էր, որ իր ֆուտբոլիստներին մինչև խաղադաշտ մտնելը` հրահանգել է լսել Կասաբիան ռոք խմբի երգերը: Եվ հենց դա է եղել պատճառը, որ թիմն այդպիսի աշխույժ և գեղեցիկ խաղ է ցուցադրել: Սլավեն Բիլիչը նույնպես մեկնաբանել է սա, և ասել որ, եթե այդ երգերը մոտիվացնում են ֆուտբոլիստներին, ապա ինքը կգնի նրանց բոլոր ալբոմները:

Կանխատեսում` մարտական ոչ-ոքի։

«Կրիստալ Փելես» – «Արսենալ», 16.08.15 16:30, «Սելհարսթ Պարկ»

Լոնդոնյան դերբի: Արսեն Վենգերի թիմը վատ խաղ անցկացրեց նախորդ տուրում, որին անդրադարձել ենք, իսկ ահա «Կրիստալ Փելեսը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Նորվիչին»: Ալան Պարդյուն կարողացել է ստեղծել մի թիմ, որն իր խաղով մեծ դժվարություններ է առաջացնում գրանդ ակումբների համար: Եվ եթե համեմատենք այս երկու թիմերին, ապա «Կրիստալ Փելեսի» ֆուտբոլիստները հոգեբանորեն ավելի լավ վիճակում են: Սրան գումարենք սեփական դաշտում խաղալու գործոնը, ստացվում է որ, Արսեն Վենգերը լուրջ անհանգստանալու առիթ ունի:

Կանխատեսում` «Կրիստալ Փելեսը» չի պարտվի։

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի», 16.08.15 19:00, «Էթիհադ»

Անկասկած տուրի կենտրոնական հանդիպումն է: Շատերը կարծում են, որ հենց այս երկու ակումբներն միմյանց միջև կվիճարկեն Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը: «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանը մեկնարկեց վստահ հաղթանակով` 3:0 հաշվով հաղթելով «Վեստ Բրոմվիչին»: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն (2), և Վենսան Կոմպանին: Եվ հատկանշական է հենց այս երկու ֆուտբոլիստների այսպիսի խաղը, քանի որ նրանց գործողություններից է կախված թիմի արդյունավետ խաղը: Նախորդ մրցաշրջանում այս երկու ֆուտբոլիստները չցուցադրեցին իրենց հնարավորությունների մաքսիմումը, որն էլ պատճառ դարձավ թիմի ձախողումներին: Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Սերխիո Ագուերոն թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նա լիովին առողջ է:

Իսկ ահա «Չելսիի» շուրջ արդեն իսկ լուրջ սկանդալ է հասունացել: Նախորդ տուրում թիմը ոչ-ոքի խաղաց «Սուոնսիի» հետ: Բացի դրանից այդ խաղում կարմիր քարտ ստացած Տիբո Կուրտուայի որակազրկումը մնաց ուժի մեջ, քանի որ Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան չբավարարեց «Չելսիի» հայցը` որակազրկումը չեղյալ համարելու վերաբերյալ: Բնականաբար Մանուել Պելլեգրինիի թիմն ավելի վստահ է մոտենում այս խաղին:

Կանխատեսում` ոչ-ոքի։

«Լիվերպուլ» – «Բորնմուտ», 17.08.15 23:00, «Էնֆիլդ Ռոուդ»

Նախորդ տուրում` «Սթոկ Սիթիի» հետ արտագնա խաղում հաղթելով նվազագույն 1:0 հաշվով, Բրենդան Ռոջերսի թիմը վստահություն ձեռք բերեց երկրպագուների մոտ: Շատ լավ տպավորություն թողեցին թիմի նորեկներ Քրիստիան Բենտեկեն, Նաթանիել Կլայնը, Ջո Գոմեսը, Ռոբերտո Ֆիմինոն և Ջեյմս Միլները: Բայց դեռևս պակասում է առջևի գծում ֆուտբոլիստների համագործակցությունը: Այս խաղում ավելի լավ կերևա «Լիվերպուլի» հարձակման գծի իրական պոտենցիալը:

Կանխատեսում` Լիվերպուլը կհաղթի չոր հաշվով։

Վերլուծության հեղինակ՝ Միրո Ալեքսանյան։

Հետաքրքիր փաստեր