• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրին ընդառաջ (վերլուծություն)

aplՕգոստոսի 22֊ին կմեկնարի Պրեմիեր Լիգայի 3֊րդ տուրը, որում մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում։ Հերթով անդրադառնանք սպասվող բոլոր խաղերին և կատարենք մեր կանխատեսումը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ Յունայթեդ» 22.05.15, 15:45, «Օլդ Թրաֆորդ»

«Մանչեսթեր Յունայթեդն» այս շաբաթվա ընթացքում արդեն մեկ հանդիպում անցկացրել է: «Կարմիր սատանաները» Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին խաղում 3-1 հաշվով հաղթեցին բելգիական «Բրյուգեին»: Բնականաբար դա իր ազդեցությունը կունենա ֆուտբոլիստների մարզավիճակի վրա։ Այդ խաղում իրեն հիանալի դրսևորեց Մեմֆիս Դեպայը` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դե Խեան, Վալդեսը, Ֆելայնին, Ջոնսը և Ռոխոն: «Նյուքասլի» նորեկ Ֆլորան Տովենը հայտավորված չէ, իսկ Դարիլ Յանմատը որակազրկված է:

Մեր կանխատեսումը` 2:0

«Կրիստալ Փելես» – «Աստոն Վիլլա»  22.05.15, 18:00, «Սելհարսթ Պարկ»

Երկու թիմերն էլ ունեն նույն ցուցանիշը` 2 խաղ, 1 հաղթանակ, 1 պարտություն: Կազմերի հետ կապված խնդիրներ չկան:

Մեր կանխատեսումը` 1։0

«Լեսթեր Սիթի» – «Տոտտենհեմ»   22.08.15 18:00, «Կինգ Փաուեր Սթեդիում»

«Լեսթերը» հիանալի արդյունք է ցուցադրում այս մրցաշրջանում` 2 խաղ, 2 հաղթանակ: Թիմի շարքերը համալրել է  Շվեյցարիայի հավաքականի  կիսապաշտպան Գյոքհան Ինլերը: Հիանալի մարզավիճակում են Ռիյադ Մահրեզը և Շինջի Օկազակին: «Տոտենհեմը» ձախողեց նախորդ խաղի վերջնամասը: Հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ՝ թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը: Երկու թիմերի կազմերում էլ առանցքային կորուստներ չկան:

Մեր կանխատեսումը՝ 2։1

«Նորվիչ Սիթի» – «Ստոկ Սիթի» 22.08.15, 18:00, «Քերոու Ռոուդ»

«Նորվիչը» նախորդ տուրում անսպասելիորեն հաղթեց «Սանդերլենդին»: Լավ տպավորություն թողեց թիմի կիսապաշտպան Նաթան Ռեդմոնդը: «Սթոկի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ թիմի հայտացուցակում է հայտնվել Ջերդան Շաքիրին:

Մեր կանխատեսումը՝ 1։1

«Սանդերլենդ» – «Սուոնսի Սիթի» 22.08.15, 18:00, «Սթեդիում օֆ Լայթ»

«Սանդերլենդը» չափազանց անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Երկու խաղի  ընթացքում թիմը բաց է թողել 7 գնդակ: Այս խաղում վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ադամ Ջոնսոնը և Խորդի Գոմեսը:

«Սուոնսին» շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ: Նախորդ տուրում թիմը հաղթեց «Նյուքասլին»` ցուցադրելով  արագ և դինամիկ ֆուտբոլ: Լավ մարզավիճակում է գտնվում թիմի նորեկ Անդրե Այուն, ով արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: Հարցականի տակ է Կի Սուն Յունի մասնակցությունը:

Մեր կանխատեսումը` 1։3

«Վեստ Հեմ Յունայթեդ» – «Բորնմուտ» 22.08.15, 18:00, «Բոլեյն Գրաունդ»

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակնկալ կերպով պարտվեց «Լեսթերին», իսկ հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Ադրիանը: Վնասվածքի պատճառով բացակայում է Մաուրո Սարատեն: «Բորնմուտը» նախորդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղում լավ տպավորություն թողեց: Թիմը ցուցադրում էր իսկական բրիտանական ֆուտբոլ: Անընդհատ բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Այդ փոխանցումներին արձագանքում էին թիմի հարձակվողներ` Մաքս-Ալեն Գրադելը, Ջոշուա Քինգը և Կալում Ուիլսոնը: Իսկ ստանդարտ դիրքերի ժամանակ ակտիվ էր թիմի ավագ Տոմի Էլֆիկը:

Մեր կանխատեսումը` 1։1

«Վեստ Բրոմվիչ» – «Չելսի» 23.08.15, 16:30, «Հոթորնս»

«Վեստ Բրոմվիչը» ևս այն թիմերից է, որոնց համար այս մրցաշրջանի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորվեց: Թիմը երկու խաղից հետո ունի ընդհամենը 1 միավոր: Նախորդ տուրում  Պրեմիեր Լիգայում  իր նորամուտը նշեց Սալոմոն Ռոնդոնը: «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երբեք չի պարտվել Ժոզե Մոուրինյոյին:

Արդյունքների առումով «Չելսին» նույն վիճակում է գտնվում: Բայց այս շաբաթվա ընթացքում թիմը երկու նոր ֆուտբոլիստների է գնել` Ռահման Բաբան և Պեդրո Ռոդրիգեսը: Ավարտվել է Տիբո Կուրտուայի որակազրկումը և Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ բելգիացի դարպասապահն այս խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Վնասվածքի պատճառով  հայտացուցակից դուրս են մնացել Օսկարն ու Վիկտոր Մոզեսը: «Չելսին» պետք է անի ամեն ինչ  հաղթանակի հասնելու համար:

Մեր կանխատեսումը` 0։2

«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» 23.08.15 ,19:00, «Գուդիսոն Պարկ»

«Էվերթոնը» նախորդ տուրում՝ արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով կարծես վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Գլխավոր կորուստը թիմի ավագ Լեյթոն Բեյնսի բացակայությունն է:

«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը: Հարցականի տակ է նաև Ֆաբիան Դելֆի և Ֆերնանդոյի մասնակցությունը:

Մեր կանխատեսումը` 2։2

«Ոութֆորդ» – «Սաութհեմպտոն» 23.08.15, 19:00, «Վիկարաժ Ռոուդ»

«Ուոթֆորդի» շարքերը համալրել է հանրահայտ իտալացի հարձակվող Ալլեսանդրո Դիամանտին: Թիմը երկու խաղից հետո վաստակել է 2 միավոր: «Սաութհեմպտոնը»  Եվրոպա Լիգայի ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլանդի» հետ` 1:1: Թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտությունից հետո պետք է փորձի վերականգվել: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այս խաղին պատրաստ կլինի Յորդի Կլասին:

Մեր կանխատեսումը` 1։2

«Արսենալ» – «Լիվերպուլ» 24.08.15, 23:00, «Էմիրեյթս»

«Արսենալը» լոնդոնյան դերբիում կարողացավ առավելության հասնել «Կրիստալ Փելեսի» նկատմամբ: Թիմի առաջատարներ Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը և Օլիվյե Ժիրուն աստիճանաբար վերադառնում են իրենց լավագույն մարզավիճակին: Դեռևս վնասվածքից ապաքինվում են Ջեք Ուիլշերն ու Դանի Ուելբեքը:

«Լիվերպուլը» նախորդ տուրում Կրիստիան  Բենտեկեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բորնմուտին»: Այդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր հղեց բելգիացի հարձակվողի հասցեին: Այդ խաղում թեթև վնասվածք է ստացել թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը, ում մասնակցությունը հարցականի տակ է: Բացի նրանից  բացակայում են նաև Բալոտելլին, Ալենը, Բորինին, Սթարրիջը և Ֆլանագանը:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր