• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի անակնկալները

GomisՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրը լի էր անակնկալներով։ Այս տուրում անսպասելի պարտություններ կրեցին չեմպիոն «Չելսին» և ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասնակիցներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հերթով քննարկենք այս խաղերը։

«Չելսի» 1-2 «Կրիստալ Փելես»

Այս խաղը Ժոզե Մոուրինյոյի համար 200-րդն էր Պրեմիեր Լիգայում և 100-րդը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Սա 2-րդ տնային պարտությունն էր պորտուգալացու համար։ Առաջին պարտությունը կրել է 2 տարի առաջ՝ «Սանդերլենդից»:

Jose

Անդրադառնալով այս խաղին՝ կարելի է ընդգծել, որ չնայած պարտությանը, թիմի խաղում դրական տեղաշարժ էր նկատվում: Շատ ակտիվ էր Պեդրոն: Նա իր արագության և դրիբլինգի շնորհիվ կարողանում էր շրջանցել մրցակիցներին և եզրից փոխանցում կատարել տուգանային հրապարակ: Հենց այդ փոխանցումներից մեկն էլ ավարտվեց գոլով: Պեդրոն հասցնում էր նաև պաշտպանվել, ինչը չես ասի Վիլյանի, Ազարի և Ֆաբրեգասի դեպքում: Վատ մարզավիճակի մեջ է նաև թիմի հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Եվ հենց նրա վատ խաղով է պայմանավորված «Չելսիի» պաշտպանողական գործողություններում տիրող քաոսը:

Այս խաղին հայտավորված էր թիմի նորեկ Ռահման Բաբան, բայց Ժոզե Մոուրինյոյի խոսքերով, նա դեռ պատրաստ չէ խաղալ: Իսկ երբ պատրաստ լինի, անկասկած պետք է խաղա Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն, այսինքն, Ասպիլիկուետան կխաղա աջ եզրում, իսկ Բաբան՝ ձախ: Իվանովիչի խաղը շատ հարցեր է առաջացնում: Վերջին մի քանի խաղերում անընդհատ մրցակիցները կարողանում են ազատ գոտիներ ստանալ հարձակման ձախ եզրում:

Հնարավոր է, որ այս միտքը տարօրինակ թվա, բայց «Կրիստալ Փելեսի» հետ խաղը կարող է բեկումնային լինել «Չելսիի» համար: Նախ երևում էր, որ թիմի խաղում ավելացել է ագրեսիվությունը, ֆուտբոլիստները փորձում էին ավելի շատ գրոհել, ակտիվ էին եզրերը և վերջապես գոլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն: Այդ գոլը կարող է կոլումբիացուն օգնել վերգտնել վստահությունը և վերադառնալ իր նախկին մակարդակին:

Իսկ երիտասարդ Քենեդիի մասին կարելի է միայն գովեստի խոսքեր ասել: Փոխարինման դուրս գալուց հետո բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց:

Ինչևէ, Պրեմիեր Լիգայում երկշաբաթյա դադար է՝ կապված հավաքականների խաղերի հետ, իսկ դրանից հետո արդեն կարելի է հասկանալ, թե ինչ դասեր է քաղել «Չելսին» այս պարտությունից:

«Լիվերպուլ» 0-3 «Վեստ Հեմ»

Այս մրցաշրջանում «Վեստ Հեմի» խաղը շատ անկայուն է: Թիմը սկզբից դուրս մնաց Եվրոպա լիգայից, հետո մրցակցի հարկի տակ հաղթեց «Արսենալին», հետո 2 պարտություն սեփական հարկի տակ, իսկ հիմա հաղթանակ «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» նկատմամբ: Ամեն դեպքում, սա այնքան էլ վատ արդյունք չէ Սլավեն Բիլիչի համար:

«Վեստ Հեմի» խաղում մեծ դերակատարություն ունի թիմի նորեկ, ֆրանսիացի Դիմիտրի Պայետը: «Լիվերպուլի» մասին խոսելիս, նույնպես կարելի է նշել անկայուն խաղը: Առաջնության մեկնարկային տուրում, երբ Բրենդան Ռոջերսը թիմի մեկնարկային կազմում չընդգրկեց և ոչ մի հենակետային կիսապաշտպանի, բոլորը զարմացան: Բայց թիմը պաշտպանողական գործողություններում վստահ խաղ ցուցադրեց, ինչը չես ասի «Վեստ Հեմի» հետ խաղի մասին: Այս խաղում միաժամանակ խաղադաշտ էին դուրս եկել 3 կենտրոնական կիսապաշտպաններ` Ջան, Միլներ, Լուկաս: Ու երբ այսպիսի ֆուտբոլիստների առկայությամբ թիմը բաց է թողնում 3 գնդակ, հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չէ: Եթե կա մեկը, որ անկախ ամեն ինչից, փորձում է հնարավորինս օգտակար լինել թիմին՝ դա Կրիստիան Բենտեկեն է: Իսկ Ջեյմս Միլներին շատ շուտ սկսեցին աստվածացնել և միանգամից վստահել երկրորդ ավագի կոչումը: Երևում է՝ հենց դա էլ ազդել է անգլիացու խաղի վրա: Լովրենի մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ լինենք` նա այն ֆուտբոլիստ չէ, ով պետք է լինի մերսիսայդցիների մեկնարկային կազմում:

Հույս ունենանք, որ այս դադարը Բրենդան Ռոջերսին կօգնի շտկելու իր թիմի խաղը:

Rodgers

«Սուոնսի Սիթի» 2-1 «Մանչեսթեր Յունայթեդ»

Gaal

Գարի Մոնկը կարողացել է ստեղծել մարտունակ թիմ, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ տհաճ անկնկալներ է մատուցում անգլիական գրանդ ակումբներին: Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց «Արսենալին» և նույն «Մանչեսթեր Յունայթեդին»:

Երբ Վիլֆրիդ Բոնին լքեց ակումբը, շատերը մտածեցին, որ թիմի խաղի որակը կտուժի, բայց ….: Այսօրվա «Սուոնսիի» գլխավոր առավելություններից է թիմային խաղը: Չկա մի ֆուտբոլիստ, ով միայնակ է առաջ տանում իր թիմին: Բոլորը կախված են միմյանցից: Օրինակ` Գոմիսի հաջող խաղի պատճառն այն է, որ ֆրանսիացին իր թիկունքում ունի 3 այնպիսի խաղընկերներ, ովքեր կարող են ոչնչից գոլային պահ ստեղծել իր համար: Այդ ֆուտբոլիստներն են` Շելվին, Սիգուրդսոնը, և թիմի նորեկ Այուն:

«Մանչեսթեր Յունայթեդը  շատ լավ էր մեկնարկել այս մրցարջանը, բայց այս խաղից հետո շատ հարցեր անպատասխան մնացին: Դեռևս պարզ չէ Դե Խեայի ապագան: Ինչպես նշել է թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը. «Յունայթեդին հարկավոր է դարպասապահ, պաշտպան և հարձակվող: Ու ցանկալի է, որ նրանք լինեն թոփ մակարդակի ֆուտբոլիստներ»: Դժվար է այստեղ չհամաձայնվել Նևիլի հետ:

Ինչևէ, սպասենք տրանսֆերային պատուհանի փակվելուն և կհասկանանք ` ինչպիսի՞ կազմ կունենա Լուի վան Գաալի թիմն այս մրցաշրջանի առաջին հատվածում:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր