• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրին ընդառաջ

Roberto-Martinez-Brendan-RodgersՁեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղերի մասին մեր պատրաստած անոնսը։

«Կրիստալ Փելես» – «Վեստ Բրոմ», 03.10.15, 15:45

«Կրիստալ» Փելեսը» նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Ուոթֆորդի» նկատմամբ: Այդ խաղի ամենահետաքրքիր դրվագն այն էր, որ ամենաշատ գնդակի խլում կատարել էր Յոհան Կաբայեն: Ալան Պարդյուն կարծես փոխում է Կաբայեի դիրքը՝ նրան ավելի շատ կենտրոնացնելով պաշտպանական գործողությունների վրա: Դիլեյնիի և Ուիքհեմի մասնակցությունը հարցականի տակ է:

«Վեստ Բրոմը» նախորդ տուրում ձեռքից բաց թողեց հաղթանակը` հաշվի մեջ առաջ լինելով 2 գնդակի տարբերությամբ: Սա բնականաբար չի կարող գոհացնել Տոնի Պյուլիսին: Բայց կարծես «խելքը գլուխն է հավաքել» երիտասարդ Սաիդո Բերահինոն և լավ խաղ է ցուցադրում: Յունաս Օլսենը, ով վնասվածք էր ստացել նախորդ խաղում, կարծես թե պատրաստ է այս խաղին:

Մեր կանխատեսումը՝ 1-0

«Աստոն Վիլլա» – «Ստոկ», 03.10.15, 18:00

Թիմ Շերվուդի սաները նախորդ տուրում պարտվեցին «Լիվերպուլին», բայց շատ լավ հանդիպում անցկացրեցին: Հատկապես թիմի նորեկ Ռուդի Ժեստեդը: Վերջինս փայլում էր խաղադաշտում՝ իր ցուցադրած իսկական բրիտանական ոճի ֆուտբոլով, որի արդյունքում էլ դարձավ դուբլի հեղինակ: Այս խաղից առաջ ֆիթնես-թեստը դրական հանձնելուց հետո, կխաղա նաև Գաբրիել Ագբոնլահորը:

Առաջնության 7-րդ տուրում վերջապես Մարկ Հյուզի թիմը կարողացավ հաղթանակ տոնել` այն էլ համեստ «Բորնմուտի» նկատմամբ: «Ստոկում» հավաքված են անչափ տաղանդավոր ֆուտբոլիստներ, մարզիչն էլ բավականին փորձառու է, բայց թե ինչն է նրանց այսպիսի վատ խաղի պատճառը, հարցական է բոլորի համար:

Մեր կանխատեսումը՝ 2-1

«Բորնմուտ» – «Ուոթֆորդ», 03.10.15, 18:00

Ընթացիկ մրցաշրջանում անհաջողություններն անընդհատ հետևում են «Բորնմուտին»։ Թիմը մինչ այս վնասվածքների պատճառով կորցրել էր իր երկու ամենաթանկ նորեկներին` Թայրոն Մինգսին և Մաքս-Ալեն Գրադելին: Իսկ հիմա էլ գրեթե կես տարով շարքից դուրս է մնացել թիմի լավագույն ռմբարկու Քալում Ուիլսոնը: Այսպիսի իրավիճակում թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուիի միակ հույսը մնում է Գլեն Մյուրեյը: Հարցականի տակ է նաև թիմի ավագ Տոմի Էլֆիկի մասնակցությունը:

«Ուոթֆորդը» նախորդ տուրում լավ հանդիպում անցկացրեց, չնայած որ պարտվեց «Կրիստալ Փելասին»: Այս մրցաշրջանից առաջ թիմը 10-ից ավել նոր ֆուտբոլիստների է ձեռք բերել և բնականաբար նրանց խաղի մեջ ներառելու համար Կիկե Սանչես Ֆլորեսին ժամանակ է հարկավոր: Բայց արդեն իսկ իսպանացու կատարած աշխատանքը տալիս է իր արդյունքը:

Մեր կանխատեսումը՝ 0։2

«Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ», 03.10.15, 18:00

«Սիթին» առաջնության վերջին երկու խաղերում պարտություն է կրել, իսկ ահա Չեմպիոնների Լիգայում վերջապես կարողացավ հաղթել: Այս հաղթանակն անկասկած վստահություն կհաղորդի Մանուել Պելլեգրինիի ֆուտբոլիստներին: Էլյակիմ Մանգալան և Ֆաբիան Դելֆը բաց կթողնեն այս հանդիպումը, իսկ թիմի ավագ Վենսան Կոմպանին ամենայն հավանականությամբ կօգնի իր թիմին:

«Նյուքասլը» շարունակում է իր տարօրինակ արդյուքների շարքը: Նախորդ տուրում Մակլարենի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը` «Չելսիի» դեմ խաղում: Այս խաղին չի մասնակցի Պապիս Սիսսեն:

Մեր կանխատեսումը՝ 2։0

«Նորվիչ» – «Լեսթեր», 03.10.15, 18:00

«Նորվիչի» անկայուն խաղը կարող է բարդություններ ստեղծել իր համար մրցաշրջանի վերջնամասում: Պրեմիեր Լիգայի ամենաերիտասարդ մարզիչ Ալեքս Նիլն անկասկած աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռևս արդյունքները գոհացուցիչ չեն: Նախորդ տուրում թիմը վերջին րոպեին գոլ ընդունելու պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը:
«Լեսթերը» նախորդ տուրում առաջին անգամ պարտություն կրեց` այն էլ խոշոր հաշվով: Բայց միևնույնն է, Կլաուդիո Ռանիերիի ֆուտբոլիստները ցուցադրեցին գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ: Հատկապես Ջեյմի Վարդին, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Վերջինս այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ: Դեռևս շարունակում է վնասվածքից ապաքինվել թիմի նորեկ Նաթան Դայերը:

Մեր կանխատեսումը՝ 1-2

«Սանդերլենդ» – «Վեստ Հեմ», 03.10.15, 18:00

Անկեղծ ասած շատ անհասկանալի է «Սանդերլենդի» ցուցադրած սարսափելի արդյունքների պատճառը: Դեռևս ոչ-մի հաղթանակ այս մրցաշրջանում: Իսկ Դիկ Ադվոկատի պաշտոնանկության վերաբերյալ շշուկներն ավելի են մեծանում:

Սլավեն Բիլիչի թիմը նախորդ տուրում շնորհիվ Շեյխու Կույատեի` վերջին րոպեին խփած գոլի, կարողացավ «Նորվիչի» դեմ խաղն ավարտել ոչ-ոքիով: Բայց այստեղ ևս կա անկայունության հակումը: Թիմն այս մրցաշրջանի 3 արտագնա խաղերում հաղթել է «Լիվերպուլին», «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»: Իսկ տնային խաղերում 2 պարտություն կրել «Բորնմուտից» և «Լեսթերից»: «Վեստ Հեմի» կազմում կան մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքներ ունեն` Օգբոննա, Սոնգ, Վալենսիա:

Մեր կանխատեսումը՝ 1։3

«Չելսի» – «Սաութհեմպտոն», 03.10.15, 19:30

Շատերի կարծիքով Ժոզե Մոուրինյոն չի տիրապետում ակումբում տիրող իրավիճակին: Թվում էր, թե թիմի համար «Նյուքասլի» դեմ խաղը բեկումնային կլինի` դրական առումով, սակայն «Չելսին» արդեն հաջորդ խաղում Չեմպիոնների Լիգայում պարտվեց «Պորտուին»: Ամենակարևոր խնդիրը Ժոզեի համար դա Բիանիսլավ Իվանովիչի հարցն է: Վերջինս անմիջական առնչություն է ունեցել «Չելսիի» բաց թողած 14 գոլից 7-ի հետ: Ժամանակն է, որ Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշի Ռահման Բաբան:

Մեր կանխատեսումը՝ 1։1

«Էվերթոն» – «Լիվերպուլ» 04.10.15 16:30

225-րդ մերսիսայդյան դերբին: Այս խաղը կլինի առաջինը 1986 թվականից սկսած, երբ «Լիվերպուլի» մեկնարկային կազմում չի լինի և ոչ մի սկաուզեր (սկաուզեր-արմատներով Լիվերպուլ քաղաքից) : Այս պահին «Լիվերպուլի» կազմում կա այդպիսի երկու ֆուտբոլիստ` Ջոզի Ռոյսիտերը և Ջոն Ֆլենեգանը: Ռոյսիտերը դեռևս շատ երիտասարդ է դերբիում խաղալու համար, իսկ Ֆլենեգանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Անկեղծ լինենք և համաձայնվենք Ջեյմի Կարագերի հետ, ով կարծում է, որ այս խաղի ֆավորիտը «Էվերթոնն» է: Ռոբերտո Մարտինեսի թիմը արդեն 6 խաղ է չի պարտվում: «Էվերթոնի» կորուստները` Միրալաս, Բեյնս, Կլևերլի, Բեշիչ
«Լիվերպուլի» կորուստները` Լովրեն, Ֆիրմինո, Հենդերսոն:

Մեր կանխատեսումը՝ 2-1

«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ», 04.10.15, 19:00

Այս խաղին առանձին անոնսով կանդրադառնանք կիրակի օրը:

«Սուոնսի» – «Տոտտենհեմ», 04.10.15, 19:00

«Սուոնսին» նախորդ տուրում պարտվեց «Սաութհեմպտոնին»: Գարի Մոնկի թիմը մրցաշրջանի լավ մեկնարկից հետո կարծես թե սկսել է թուլանալ: Համենայն դեպս վերջին երկու խաղերում թիմը բավարար արդունքներ չի գրանցում: Կազմի հետ կապված Գարի Մոնկը խնդիրներ չունի:

Էրիկ Դայերը, Դելե Ալին, Հարի Քեյնն այն ֆուտբոլիստներն են, ովքեր շնորհիվ Մաուրիսիո Պոչետինոյի համաձարկության, կարողացել են իրենց վրա սևեռել ամբողջ անգլիական ֆուտբոլային հասարակության ուշադրությունը: Որքան էլ որ զարմանալի է հնչում, բայց այսօրվա «Տոտտենհեմի» խաղում մեծ դերակատարություն ունեն հատկապես Դայերն ու Ալլին:
«Տոտենհեմի» նորեկ Սոն Հին Մինը վնասվածքի պատճառով չի մասնակցի այս խաղին:

Մեր կանխատեսումը՝ 1-2

Միհրան Ալեքսանյան

Հետաքրքիր փաստեր