• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայում անգլիացիների թիվն ավելի է պակասել

Անգլիայի ազգային հավաքականՏրանսֆերային պատուհանի փակվելուց հետո անգլիացի ֆուտբոլիստների տոկոսը Պրեմիեր Լիգայում նվազել է, հասնելով` 32%-ի: Պրեմիեր Լիգան ավելի ու ավելի է դառնում միջազգային լիգա, դրանից էլ տուժում է Անգլիայի հավաքականը:

Համաձայն Sky Sports-ի կատարած վերլուծության, 1998/99թթ. մրցաշրջանի հետ համեմատած անգլիացի խաղացողների թիվը Պրեմիեր Լիգայում նվազել է 16%-ով: Այժմ այստեղ հանդես եկող ֆուտբոլիստների 2/3-րդը լեգիոներներ են:

Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար Պրեմիեր Լիգայում ծախսվել է ռեկորդային` 624 մլն ֆունտ, սակայն այդ գումարի միայն 10%-ն է ծախսվել անգլիացիների համար:

Հարկ է նշել, որ Անգլիայի հավաքականի մակարդակը ևս իջել է: Sky Sports-ն ակնհայտ օրինակ է ներկայացնում. «Վեստ Հեմի» վինգեր Ստյուարտ Դաունինգն ազգային հավաքականի կազմում ավելի շատ հանդիպումներ է անցկացրել, քան լեգենդար Մեթ Լը Տիսսյեն:

Եթե նայենք Անգլիայի բարձրակարգ ակումբներին, ապա կտեսնենք, որ «Արսենալում» ընդամենը չորս անգլիացիներ են հանդես գալիս, «Մանչեսթեր Սիթիում»` հինգ, «Մանչեսթեր Յունայթեդում»` ութ: «Երեք առյուծների» կազմը հիմնականում այս ակումբների ֆուտբոլիստներով է համալրված:

Նույնը կարելի է նկատել նաև մարզիչների մեջ. Պրեմիեր Լիգայի 20 մարզիչներից ընդամենը չորսն են անգլիացիներ:

Հետաքրքիր փաստեր