• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգան տրանսֆերային նոր ռեկորդ սահմանեց

Ռադամել Ֆալկաո2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պրեմիեր Լիգան ռեկորդադային գումարի ֆուտբոլիստներ գնեց՝ 835 մլն ֆունտ:

Այս պարագայում, գերազանցվել է ռեկորդը, որը սահմանվել էր նախորդ ամառ՝ 630 մլն ֆունտ: Մեկ տարի առաջ տրանսֆերային պատուհանի փակման օրը կայացավ 85 մլն ֆունտի գործարք, այս տարվա 55 մլն ֆունտի փոխարեն: Այս տարի ակումբներն ավելի վաղ էին կատարել իրենց գործարքները:

Համաձայն Deloitte-ի հաշվետվության, ամենից շատ տրանսֆերներ կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մոտ 150 մլն ֆունտ: «Լիվերպուլը» և «Չելսին» նոր ֆուտբոլիստների համար ծախսել են 119 և 91,3 մլն ֆունտ՝ համապատասխանաբար:

Տրանսֆերային այս պատուհանի և ընդհանրապես անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդին» միացած Անխել Դի Մարիան, ում համար «կարմիր սատանաները» վճարեցին 59,7 մլն ֆունտ: Երկրորդ տեղում «Արսենալ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսն է՝ 35 մլն ֆունտ:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստների համար ծախսել է 50 մլն ֆունտ, այն դեպքում, երբ մինչև մրցաշրջանի ավարտը կարող է վերադարձենլ 54 մլն ֆունտ, եթե «Վալենսիան» և «Ֆիորենտինան» գնեն Ալվարո Նեգրեդոյին և Միկա Ռիչարդսին:

Հետաքրքիր փաստեր