• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշերը բաց կթողնի երեք շաբաթ

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսպաշտպան Ջեկ Ուիլշերը բաց կթողնի երեք շաբաթ և չի մասնակցելու Անգլիայի ազգային հավաքականի խաղերին Սան-Մարինոյի և Չերնոգորիայի դեմ:

Ուիլշերը հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում: Սպասվում է, որ 2014 թվականին նա պետք է մասնակցի Աշխարհի առաջնությանը՝ որպես հիմնական ֆուտբոլիստ: Սակայն այժմ չի կարողանալու օգնել իր հավաքականին ընտրական փուլի երկու կարևոր հանդիպումներում:

21-ամյա անգլիացին չի օգնելու նաև իր ակումբին: «Տոտտենհեմի» հետ խաղում նա կոճի վնասվածք ստացավ, որի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բավարիայի» հետ: Բացի այդ հնարավոր է, որ Ջեկը չմասնակցի «Սուոնսիի» և «Ռեդինգի» հետ խաղերին Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

-Ուիլշերը կոճի վնասվածք ունի: Նա բաց կթողնի «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ հանդիպումները: Ինչպես նաև չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին: Հուսամ, որ Պրեմիեր Լիգայում նա բաց կթողնի ընդամենը մեկ հանդիպում:

Նկատել եմ, որ վերջերս շատ ենք կախված նրա խաղից: Այդ իսկ պատճառով վշտացած ենք, որ նրան կորցրեցինք: Սակայն նրան կարճատև դադար է հարկավոր: Ավելի ճիշտ դա կանխարգելիչ միջոց է: Մենք վստահում ենք մեր մասնագետներին,- հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Daily Mirror