• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշերը կապաքինվի մինչև «Բավարիայի» հետ խաղը

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» մարզչական շտաբը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կապաքինվի մինչև Չեմպիոնների Լիգայում Մյունխենի «Բավարիայի» հետ խաղը: Իսկ ահա թիմի ավագ Թոմաս Վերմալենի հետ կապված նրանք որոշ կասկածներ ունեն:

Շաբաթ օրը՝ «Սանդերլենդի» հետ խաղում, Ուիլշերը մի քանի անգամ հարված ստացավ ծնկին և փոխարինվեց:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 21-ամյա կիսապաշտպանը հանգստանալու հնարավորություն կստանա Անգլիայի գավաթի հաջորդ հանդիպմանը՝ «Բլեբեռնի» հետ, սակայն Ջեկը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը:

Թիմը լուրջ խնդիրներ կունենա պաշտպանությունում: Վնասվածք ունեն Թոմաս Վերմալենը և Կիերան Գիբսը, Անդրե Սանթոսը տեղափոխվել է «Գրեմիո», իսկ Նաչո Մոնրեալը չի կարող խաղալ Չեմպիոնների Լիգայում:

Հետաքրքիր փաստեր