• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերմեյն Դեֆոն ցանկանում է կարիերան ավարտել «Տոտենհեմում»

Ջերմեյն Դեֆո«Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն հերքել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու մասին լուրերը և հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ուայթ Հարթ Լեյնում»:

Վերջին օրերին թերթերը գրում էին Ջերմեյն Դեֆոյի հանդեպ «ՔՊՌ»-ի ունեցած հետաքրքրությունների մասին: Այդ լուրերը նոր թափ ստացան հատկապես Հարի Ռեդնապի «ՔՊՌ» տեղափոխվելուց հետո:

30-ամյա Դեֆոն, ով այս մրցաշրջանում «Տոտենհեմի» լավագույն ռմբարկուն է, պատրաստվում է մերժել «ռեյնջերների» առաջարկը:

-Դա չի կարող լինել: Ես չեմ հեռանա «Տոտենհեմից»: Ուղղակի ֆանտաստիկ է գոլ խփել «Տոտենհեմի» նման հզոր ակումբում:  Ես կարող եմ ասել, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Տոտենհեմում»: Ինձ համար չկա ավելի լավ զգացում, քան «Տոտենհեմում» գոլի հեղինակ դառնալը: Թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում, այստեղ բարձր տրամադրություն է տիրում, տղաները միշտ ժպտում են և տրամադրված են միայն հաղթանակի: Ես ուզում եմ հենց այստեղ ավարտել կարիերաս,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Ջերմեյն Դեֆոն:

Հետաքրքիր փաստեր